«ԻՊ»-ն ստանձնել է Ելիսեյան դաշտերում հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի Ելիսեյան դաշտերում ուրբաթ տեղի ունեցած փոխհրաձգության պատասխանատվությունը: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Հաղորդվում է, որ հարձակումից հետո «ԻՊ»-ն տեղեկություն է տարածել այն մասին, որ հարձակումն իրականացրել է Բելգիայից մի ահաբեկիչ:
«CNN» հեռուստաալիքը, հղում տալով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդում է, որ հրաձիգը հայտնի է եղել Ֆրանսիայի անվտանգության ծառայություններին՝ կապված ծայրահեղ իսլամական գործունեությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆրանսիացի քննիչները դեպքը ահաբեկչական հարձակում են որակավորում:
Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ փոխհրաձգության ընթացքում 1 ոստիկան զոհվել է, 2-ը վիրավորվել են: Հարձակվողը սպանվել է: