Բջջային հեռախոսների երկարաժամ օգտագործումը՝ ուղեղի ուռուցքի պատճառ. Իտալիա դատարանի որոշումը
Իտալիայի Իմրեա քաղաքի դատարանն անախադեպ որոշում է կայացրել, վճռում մատնանշելով բջջային հեռախոսների օգտագործման չարաշահման և ուղեղի ուռուցքի միջև պատճառահետևանքային կապին: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Ինչպես գրում է «Il Messagero»-ն՝ ուսումնասիրելով 57-ամյա Ռոբերտո Ռոմեոյի գործը, ում մոտ հեռախոսի երկարաժամ օգտագործումից հետո ուղեղի բարորակ ուռուցք է առաջացել, դատարանը որոշել է, որ նրա համար պետական թոշակ է ենթադրվում վնասակար պայմաններում աշխատաելու համար:
Թոշակը պետք է վճարի Աշխատանքի վայրում դժբախտ պատահարներից ապահովագրման իտալական պետական ինստիտուտը, սակայն այն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը: