Ուկրաինայում 2019թ-ից աշխատանքի ընդունվելու համար անգլերենի իմացությունը պարտադիր պայման է դառնում
Ուկրաինայում սկսած 2019թ-ից աշխատանքի անցնելու համար կպահանջվի անգլերենի իմացություն` հայտարարել է ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Քանի որ 2019-ին անգլերենի իմացությունը կլինի գլխավոր պայմանը աշխատանքի անցնելու համար, ապա բոլոր նրանք, ովքեր ուզում են մնալ իրենց աշխատանքին կամ նոր պաշտոններ ունենան 2 տարի ժամանակ ունեն, միջին մակարդակի անգլերեն սովորելու համար»,- ասել է հախարարը:
Ինչպես նշում է գործակալությունը, անգլերեն գիտի Ուկրաինայի բնակչության միայն 7 տոկոսը, այն դեպքում, երբ Եվրամիության երկրներում այդ ցուցանիշը հասնում է 50 տոկոսի:
Մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշչենկոն կոչ էր արել բոլոր ուկրաինացիներին սովորել անգլերեն: