Ֆլորիդայի բնակիչը կծել է շանը
Ամերիկայի Ֆլորիդա նահանգում տղամարդ է ձերբակալվել, ով կծել է շանը:Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «WOFL FOX 35»-ին:
Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա Զակարի Քալին մի քանի անգամ կծել է իր ընկերուհու տնային կենդանու ականջը:Այնուհետև վերջինս վիճել է եղբոր հետ, ով փորձում էր պաշտպանել կենդանուն և կծել է վերջինիս կուրծքը:
Կասկածյալը պնդում է, որ ցանկանում էր պատժել շանը վատ պահվածքի համար:Բարեբախտաբար կենդանին լուրջ վնասվածքներ չի ստացել:
Քելլիին մեղադրել են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար:Դատարանը վերջինիս արգելել են կապ ունենալ կենդանիների և եղբոր հետ: