Իրանում Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին հախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին: Պայքարը ընթանում է 6 թեկնածուների մեջ` նախագահ ընտրվելու համար: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ ինքը չի առաջադրվելու, քանի որ նրան համոզել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Բայց ապրիլի 12-ին անսպասելիորեն նա դիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարարություն և գրանցվել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Գործելով հոգևոր առաջնորդի կամքին հակառակ, Ահմադինեժադը իրեն քիչ հնարավորություններ է թողել, հաջողության հասնելու համար, քանի որ խորհրդի անդամների կեսը նշանակվում են Խամենեիի կողմից:
Այսպիսով, ընդհանուր առմամբ վեց թեկնածուներ են մասնակցելու ընտրություններին, այդ թվում` գործող նախագահ Հասան Ռուհանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2013թ-ից:
Ահմեդինեժադը նախագահել է 2005-2013թթ-ին` երկու անգամ անընդմեջ:
Իրանում ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: