Լավրովը մեղադրում է ԱՄՆ-ին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Քիմիական հարձակումների արգելման կազմակերպության որոշման արգելքը ուղղված է Սիրիայի ռեժիմը փոխելուն: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Որոշումն իրենից ենթադրում էր Հան-Շեյհունում քիմիական զենք օգտագործելու դեպքի հետաքննություն:
«ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների գործողությունները, որոնք արգելափակեցին տեսուչների ուղևորությունն այնտեղ նրա համար, որպեսզի պարզեն իրականությունը քիմիական նյութերի օգտագործման դեպքի վայրում, շատ անհանգստացնող են, որովհետև դրանց հետևում թաքնված է առիթ գտնելու փորձ, որպեսզի չիրագործեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը քաղաքական կարգավորման մասին և որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի առիթների, նախադրյալների ստեղծման վրա, որ ռեժիմը փոխելու կուրս վերցնեն»,- նշել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը դեմ է այդ կուրսին: