«ԻՊ»-ը ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը
Փարիզում երեկ գիշեր տեղի ունեցած կրակոցների դեպքի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում տալով «Agence France-Presse» լրատվական գործակալությանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից: Ավելի վաղ հայտնի էր դարձել երկրորդ սպայի մահվան մասին:
Պատասխան կրակով հանցագործը ևս սպանվել է: Հանցագործի ենթադրյալ հանցակիցը թաքնվել է: