Փարիզի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել.զոհվել է մեկ ոստիկան
Մեկ ոստիկան է փոխվել, ևս մեկն էլ վիրավորվել Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, հայտնել է RFI –ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։Այս մասին գրում է Reauters-ը:
Թաղամասը շղթայված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։Իրադարձությունների հանգամանքները պարզվում են։ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսի ցուցմունքները, հայտնում է այն մասին, որ հինգշաբթի երեկոյան Փարիզի գլխավոր պողոտայում կրակոցներ են հնչել։ Ականատեսը մայթի վրա մարմին է տեսել, որը ոստիկանությունը արագ հեռացրել է այնտեղից։ Ըստ հեռուստաալիքի, մարդը, որը կրակ էր բացել ոստիկանների վրա, սպանվել է։
Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։ Միաժամանակ «Ֆրանս փրեսը» գրում է, որ հնարավոր է զինված կողոպուտի փորձ է տեղի ունեցել։