Եվրոպայի ամենատարեց բնակչուհին 115-ամյա Անա Բելա Ռուբիոն է
Եվրոպայի ամենատարեց բնակչուհու տիտղոսը անցյալ շաբաթ կյանքից հեռացած 117-ամյա իտալուհի Էմմա Մորանոյից անցել է իսպանուհի Անա Բելա Ռուբիոյին:Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Euromag-ին:
Իսպանուհին իր 115-ամյա հոբելյանը տոնել է անցյալ տարվա հոկտեմբերին Բարսելոնայի ծերանոցներից մեկում:
Անա Բելա Ռուբիոն ծնվել է Կորդովայում 1901 թվականի հոկտեմբերի 30-ին: Անցյալ դարի 40-ականներին նա տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ սկսել է աշխատել որպես դերձակուհի: Այժմ նա իր 89-ամյա դստեր հետ միասին բնակվում է ծերանոցում:
Իսպանիայի ամենատարեց բնակչուհու տիտղոսը Անային անցել է անցյալ տարվա հունիսին, երբ վերջինս 114 տարեկան 221 օրական էր: