Շվեդիայում Ռուսասանի դեսպանատանը քննարկվել է Չեչնիայում համասեռամոլների հետապնդումը
Շվեդիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Աննիկա Սեդերը ՌԴ դեսպան Վիկտոր Թաթարիցիու հետ քննարկել է Չեչնիայում համասեռամոլների հետապնդման՝ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունները:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լիզա Կվարֆորդին:
«ՌԴ դեսպանը հրավիրվել է Շվեդիայի արգործնախարարի առաջին տեղակալ Աննիկա Սեդերի հետ հանդիպման, որի ժամանակ պետք է քննարկվեին տարբեր թեմաներ, որոնց թվում էր նաև համասեռամոլների հարցը»,- նշել է վերջինս: