Սիրիայում ՌԴ պաշտպանության բանակի մայոր է զոհվել
ՌԴ ՊՆ հայտնել է, որ զոհվել է Սիրիայում ռուսական ռազմական խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
Ինչպես նշվում է՝ մայորը զոհվել է իշխանական զորքերի զինվորական կայազորի վրա զինված հարձակման ժամանակ:Բորդովը թույլ չի տվել ահաբեկիչների ներխուժումը բնակելի քաղաք, դրա համար հետմահու արժանացել է պետական պարգևի:
«Զինծառայողը մտնում էր ռուսական ռազմական խորհրդականների կազմի մեջ և իրականացնում էր սիրիական ՌՈՒ-ի ճյուղերից մեկի նախապատրաստման առաջադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ: