Պուտինն ու Էրդողանը խոսել են սպասվող համագործակցության մասին. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողնաը քննարկել են մոտ ապագայում համագործակցության հեռանկարները:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Մոտ ապագայում սպասվող համագործակցության հեռանկարը քննարկվել է վերջերս տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ»,- հայտարարել է վերջինս:
Նման կերպ Պեսկովը պատասխանել է Էրդողանի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին: