Ռուս թոշակառուն 60 ռուբլին վերադարձրեց Մեդվեդևին
Տոմսկի շրջանից ռուս թոշակառու Վիկտոր Սմիրնյագինը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին է վերադարձրել իր թոշակի ավելացումը՝ 60 ռուբլին:Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վարչապետին ուղղված իր նամակում թոշակառուն գրել է.«Գյուղը քաղաքի անցյալն է»:
Սմիրնյագինի խոսքերով՝ փոստի աշխատակիցները չէին ցանկանում ընդունել դրամական փոխանցումը և նա ստիպված է եղել մեկ ժամ պայքարել, որ իր նամակը ուղարկվի:
Տղամարդը նաև կոչ է արել բոլոր թոշակառուներին վարչապետին ուղարկել թոշակի ավելացումը.«Գոնի նման կերպ նրանք մեզ կլսեն:Կլսեն, քանի որ նրանց առաջ կշպրտենք այն մանրադրամները, որոնց մասին նրանք այդքան գոռում-գոչում են:Թող ամաչեն»,- նշել է թոշակառուն: