Հոգևորականի դին միջնադարյան Եվրոպայի մասին աղետ է բացահայտել
Շեֆիլդի համալսարանի գիտնականները Թորնթոն աբբայության ուսումնասիրման ժամանակ հոգևորականի մարմնի մնացորդներ են հայտնաբերել, ով մահացել է 1317 թ.-ին: Ոսկորների ուսումնասիրությունը պատմել է մասսայական սովի մասին, որը Եվրոպայում եղել է 14-րդ դարի սկզբում: Այս մասին գրում է բրիտանական «The Yorkshire Post» պարբերականը:
«Նրա ոսկորները վկայում են ամուր մկանների առկայության մասին, այսինքն այն մասին, որ հոգևորականը կյանքի ինչ-որ փուլում ֆիզիկական ծանր աշխատանքներ էր արել: Ատամների էմալի վրա կան հիպոպլազիայի աշխտանիշներ, որոնք վկայում են սննդի քիչ օգտագործման կամ մանկության տարիներին ծանր հիվանդությունների մասին»,- պարբերականին պատմել է հնեաբաններից մեկը պարբերականին:
Մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոգևորականը մահացել է մոտավորապես 35 տարեկան հասակում օգտակար նյութերի պակասի պատճառով: Գիտնականները նշում են, որ 1315 թ.-ից 1317 թթ.-ը, համաձայն տարեգրության, Եվրոպայում մասսայական սով է եղել:
«Սովի այդ տարիներն աբողջ Եվրոպայում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել, չնայած Սև մահը, որը 1346-ից 1353 թթ.-ին նույնպես իր հետքն է թողել Թորնթոն աբբայությունում, առավել վատ հետևանքներ է ունեցել»,- նշել են գիտնականները: