«Fox News»-ի հաղորդավար Բիլլ Օ'Ռայլիին հեռացրել են աշխատանքից
«Fox News» հեռուստաալիքի հաղորդավար Բիլլ Օ'Ռայլին կազատվի աշխատանքից: ԱՅս մասին գրում է «Interfax.ru»-ն՝ հղում տալով «21 Century Fox»-ին, որին պատկանում է հեռուստաալիքը:
«Իրավիճակի մանրակրկիտ և ուշադիր ուսումնասիրությունից հետո ընկերությունն ու Բիլլ Օ'Ռայլին չի վերադառնա «Fox News» ալիք»,- ասվում է հաղորդագրությունում:
Աշխատանքից հեռացման պաշտոնական պատճառները չեն բացահայտվում:
Օ'Ռայլիի «Ֆակտոր Օ'Ռայլի» վերլուծական ծրագիրը եթեր դուրս կգա «Ֆակտոր» անվանումով և այլ հաղորդավարով: