Անկարան խոչնդոտում է թուրքական բանտերում խոշտանգումների մասին ԵՄ զեկույցի հրապարակմանը
Եվրոպական Խոշտանգումների դեմ կոմիտեն չի կարողանում հրապարակել տեղեկություններ Թուրքիայի բանտերում բանտարկյալներին այցելելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Անկարան չի թույլատրում հրապարակել այն տեղեկատվությունը, որը ստացվել է ուսումնասիրություննեիր արդյունքում:
«Իհարկե, մենք ցանկանում ենք քննարկել այդ տեղեկատվությունները, որոնք որ ունենք, բայց առանց թույլատվության մենք դա անել չենք կարող»,- ասել է Գնատովսկին:
2016թ-ի հուլիսին հեղափոխությունը ճնշելուց և զանգվածային ձերբակալություններից հետո, Եվրոպական կոմիտեն խոշտանգումների կանխարգելման նպատակով այցեր էր իրականացրել Իզմիրի, Անկարայի և Ստամբուլի բանտեր:
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը 2017թ-ի ապրիլի սկզբին նախնական կալանք է կիրառվել 47 հազար մարդու, որոնք մեղադրվում են իսլամական շարժման հետ կապ ունենալու մեջ: