Թիլերսոնը խոստացել է վերանայել իր դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի հարցում
Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագիրը համարվում է պատմության մեջ առավել փայլուն դիվանագիտական հաջողություններից մեկը ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է « Deutsche Welle»-ն:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով այս համաձայնագիրը սխալ է: Նա խոստացել է վերանայել իր քաղաքականությունը Թեհրանի հետ:
Թիլլերսոնը կտրուկ քննադատության է ենթարկել Իրանի միջուկային ծրագիրը:
«Այս ծրագիրը թույլ չի տալիս Իրանին միջուկային զենք պահել, բայց ծրագրի շնորհիվ Իրանը դառնում է միջուկային ուժ»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ այս փաստաթուղթը հաշի չի առնում Թեհրանի կողմից մի շարք այլ սպառնալիքներ:
«Ուշադիր ուսումնասիրելով բոլոր վտանգները և վերլուծելով Իրանի քաղաքականությունը համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Թիլլերսոնը: