Հնդկաստանը կնկարահանի իր պատմության ամենաթանկարժեք ֆիլմը
Հնդկաստանը որոշել է նկարահանել իր պատմության ամենաթանկարժեք ֆիլմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին: Ֆիլմի բյուջեն կարժենա 155 միլիոն դոլար:
Հոլիվուդյան չափանիշներով գումարն այնքան էլ մեծ չէ, սակայն Հնդկաստանում թանկարժեք ֆիլմերը հազվադեպ են գերազանցում 25 միլիոն դոլարը:
Ֆինանսավորմամբ զբաղվում է ԱՄԷ-ից մի ձեռնարար, ում անունն է Բավագուտու Ռահուրամ Շեթթի: Նրա խոսքով՝ «Մահաբհարաթա»-ն էպոսների էպոսն է:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում է, որ ժապավենը կազմված կլինի երկու մասից: Պրեմիերան նշանակված է 2020թ-ին:
Դերասանական կազմը դեռևս չի հրապարակվել: