«Fox News»-ը կարող է աշխատանքից հեռացնել Պուտինին վիրավորած լրագրողին
Ամերիկյան «Fox News» հեռուստաընկերության լրագրող Բիլլ Օ'Ռայլիին, ով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է անվանել, նախատեսում են հեռացնել աշխատանքից: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Իր հայտարարությունը Օ'Ռայլին արել է փետրվարի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ: Թղթակցի ասածին ի պատասխան՝ նախագահը հայտնել է, որ «ԱՄՆ-ն այդքան էլ անմեղ չէ, իրենք ևս շատ մարդասպաններ ունեն»:
Սակայն թերթի հաղորդմամբ՝ նրան աշխատանքից ազատելու պատճառ կարող են դառնալ կանանց նկատմամբ ոտնձգությունները: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կընդունվի վաղը՝ ապրիլի 20-ին, «21st Century Fox»-ի ղեկավարների նիստի ընթացքում: Նրան բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ իր նախկին գործընկերուհիների նկատմամբ: