Պորոշենկոն խոստովանել է, որ ուկրաինական բանակը թույլ է
Ուկրաինական բանակը Եվրոպայում ութերորդ տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահը խոսել էր իր երկրի զինված ուժերի մասին որպես «ամենաուժեղ բանակի»: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ամեն տարի մենք պաշտպանության վրա ծախսում ենք ՀՆԱ-ի 5 տոկոսը՝ ավելի շատ, քան ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ: Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայում ութերորդ տեղն է զբաղեցնում»,- նշել է Պյոտր Պորոշենկոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ոլորտներին հատկացվող գումարը 114 միլիարդ գրիվենից կհասնի 129 միլիարդ գրիվենի: