Եվրոպայում ռուսական «Lada»-ի պահանջարկը կտրուկ մեծացել է
Իհարկե, «Lada»-ի բազմահազարանոց արտադրության մասին խոսել դեռևս անհրաժեշտ չէ, սակայն փաստը մնում է փաստ: «АвтоВАЗ»-ի մոդելների վաճառքը եվրոպական շուկայում մեծանում է ամեն ամիս: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ռուսական «АвтоВАЗ»-ը կամաց-կամաց ամրապնդում է իր դիրքերն արտասահմանյան շուկաներում: Մասնավորապես, «Lada» ավտոմեքենաների վաճառքը Եվրամիության երկրներում ցույց է տալիս կայուն աճ արդեն երեք ամսվա վաճառքից հետո:
Ինչպես հաղորդել է «Автостат» գործակալությունը՝ հղում տալով «АСЕА»-ի հետազոտություններին, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Եվրոպայում ընդհանուր հաշվով վաճառվել է «Lada»-ի 1 142 նոր ավտոմեքենա՝ 63.1%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: