Հայտնի է երկրագնդի ամենագեղեցիկ կնոջ անունը
Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը վերջին քառորդ դարում հինգերորդ անգամ ճանաչվել է երկրագնդի ամենագեղեցիկ կինը՝ «Peo le» ամերիկյան ամսագրի վարկածով: Այս մասին գրում է «Взгляд» թերթը:
«26 տարի է անցել այն օրից, երբ Ջուլիա Ռոբերտսն առաջին անգամ հայտնվեց «Peo le»-ի շապիկին, որը նվիրված էր «Աշխարհի ամենագեղեցիկ կանանց» ցուցակին, և նա մինչև այժմ շարունակում է մնալ մեր սիրելի գեղեցկուհին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այն հարցին, թե արդյոք ամաչկոտություն է զգում, Ջուլիա Ռոբերտսը պատասխանել է. «Ես հիմա կսկսեմ ամաչել: Այնպես որ կանգ առնենք այն բանի վրա, որ սա պարզապես հրաշալի է»:
Ջուլիա Ռոբերտսը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 82-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: