Սուլթանությունը վերադառնում է. Թուրքիայում անցկացված հանրաքվեի արձագանքները
Անբողջ աշխարհը քննարկում է Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքները, որը աննախադեպ երևույթ էր երկրի նախագահին գրեթե անսահմանափակ լիազորություններ շնորհելու տեսանկյունից: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Հանրաքվեի արդյունքների համաձայն թուրքական սահմանադրության մեջ փոխվելու է 18 կետեր: Ըստ նոր սահմանադրության նախագահը ունենալու է գրեթե անսահմանափակ լիազորություններ, երկրում այլևս չի լինելու վարչապետի պաշտոնը, մի շարք նախարարներ ավելի մեծ լիազորություններ կստատան:
Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2019թ-ի հախագահական ընտրություններից հետո:
Նախագահության ժամկետը երկարաձգվելու է 5 տարիով, իսկ նախագահը թույլատրվում է երկու անգամ անընդմեջ ընտրվել:
Եթե Էրդողանը 2019թ-ի նոյեմբերի 3-ի ընտրություններում հաղթի, ապա նա կկառավարի 10 տարի անընդմեջ` մինչև 2029թվականը: