Մարին Լե Պենը խոստովանել է, որ սիրում է կատուներին
Ֆրանսիական «Ազգային ֆրոնտ» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մարին Լե Պենը խոստովանել է, որ շատ է սիրում կատուներին: Այս մասին գրում է «Ren.tv»-ն` հղում տալով քաղաքական գործչի` «BFMTV» հեռուստաալիքին տված հարցազրույցին:
«Ես միշտ սիրել եմ կատուներին»,- խոստովանել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ` լրագրողների հետ մեկ այլ զրույցի ժամանակ Լե Պենը պատմել է, որ իր տանը 5 կատու է ապրում, որոնց նա շատ է կապված:
«Իմ կատուներն իմ ընտանիքի անդամներն են»,- անկեղծորեն հայտարարել է Մարին Լե Պենը: