«Գնել ամերիկյանը և վարձել ամերիկացիներին». Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով խստացվում է ԱՄՆ-ում աշխատանքային վիզա տրամադրելու կարգը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Ըստ այդ համաձայնագրի` Հանրային գնումների գործակալությունը պետք է գնի ավելի շատ ամերիկյան արտադրանք: Հրամանագիրը ստորագրվել է երեկ` ապրիլի 18-ին և կրում է «Գնել ամերիկյանը և վարձել ամերիկացիներին» խորագիրը:
Թրամփը այս քայլով փորձում է խուսափել H-1B վիզաների տրամադրումից պատահական մարդկանց, ինչպես նաև խարդախություններից և չարաշահումներից: Ըստ նրա, այժմ այդ վիզաները պետք է տրամադրվի ավելի բարձր որակավորում ունեցող և բարձր վարձատրվող մմասնագետների և երբեք չպետք է դրսի ներուժով փոխարինել ամերիկացիներին:
Ամեն տարի ԱՄՆ-ն թողարկում է 85.000 աշխատանքային վիզաներ: