Արքայազն Ուիլլյամն ու Լեդի Գագան քննարկել են հոգեկան հիվանդությունների թեման (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Ուիլյամ արքայազնը ամերիկացի փոփ-երգչուհի Լեդի Գագային մղել է մասնակցելու բարեգործական ծրագրին, որը նվիրված է հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց: Նա Լոնդոնից զանգահարել է Լոս Անջելեսում բնակվող երգչուհուն տեսակապով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
«Ժամանակն է եկել, երբ հոգեկան առողջության մասին խոսակցությունները պետք է նորմալ ընդունվեն: Որովհետև դա նույն բանն է, ինչ ֆիզիկական հիվանդությունը»,- նշել է Ուիլյամը:
Ծրագրի նպատակն է, որ «մարդիկ դադարեն թաքնվել» և բաց խոսեն այդ խնդիրների մասին: