Էրդողանը պատմել է Թրամփի հետ ունեցած պայմանավորվածության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել է մոտ ժամանակներս կայանալիք հանդիպման մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումը կանցկացնենք մոտ ապագայում»,- նշել է թուրք նախագահը՝ ընդգծելով, որ անձնական շփումն անհրաժեշտ է երկկողմանի կապերը բարելավելու համար:
«Շատ հաճելի էր, որ նա ինձ շնորհավորեց հանրաքվեի արդյունքների առթիվ: Մենք խոսել ենք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման մասին, ինչպես նաև քննարկել ենք Սիրիայի հարցը»,- նշել է Թուրքիայի նախագահը: