Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրավքեում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը տեղի ունեցած հանրաքվեին հարգանքով է վերաբերվում, սակայն «որպես բացառապես Թուրքիայի Հանրապետության ներքին գործի»:
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները նաև քննարկել են Սիրիայի կարգավորման հարցը: Նախագահները խոսել են Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական զենք օգտագործելու պատահարի միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին:
Նրանք շեշտել են նաև ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը: