Ես ամեն պահի կարող եմ մահանալ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հանրաքվեի արդյունքները, որոնք կմեծացնեն իր լիազորությունները, իրեն բռնապետ չեն դարձնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը:
էրդողանը հիշեցրել է, որ ինքը հավերժական չէ:
«Ես իսկապես մահկանացու եմ, և ես կարող եմ մահանալ ցանկացած պահի»,- նշել է նա:
Էրդողանը հավելել է, որ իր նպատակն է Թուրքիայի քաղաքական համակարգի բարելավումը:
Ավելի վաղ «Վիքիպեդիա»-ի օգտատերերից մեկը խմբագրել էր Էրդողանի նախագահի պաշտոնի մասը՝ նրան «բռնապետ» անվանելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո: