«Facebook»-ի ուղիղ եթերի ժամանակ մարդ սպանած անձը ինքնասպան է եղել
Տղամարդը, ով ամերիկյան Կլիվլենդ քաղաքում կրակել էր 74-ամյա անցորդին և այդ տեսարանը հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ինքնասպան է եղել հետապնդումներց հետո: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ նրան երկար չեն հետևել: Ավելի վաղ հանցագործի տեղակայման վայրի մասին ինֆորմացիայի համար առաջարկվում էր 50 000 դոլար պարգև:
Կլիվլենդի ոստիկանությունն ավելի վաղ հրապարակել էր կասկածյալի լուսանկարը:
Տղամարդը 74-ամյա անցորդին սպանել էր ֆեյսբուքյան էջի ուղիղ միացման ժամանակ: Ապրիլի 16-ին նա մեքենայից դուրս էր եկել, մոտեցել այդ մարդուն և կարճ զրույցից հետո կրակել նրա գլխին: