Դատարանն արդարացրել է Էրդողանին Գոլումի հետ համեմատած տղամարդուն
Թուրքիայի դատարանն անմեղ է ճանաչել Ռիֆաթ Չեթինին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլում կերպարի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «T24» հեռուստաալիքին:
2015 թվականի հոկտեմբերին Չեթինը թվիթթերյան իր էջում լուսանկարների շարք էր հրապարակել, որտեղ Էրդողանին ու Գոլումին համեմատում էր իրար. լուսանկարներում նրանք դեմքի նույն արտահայտություն ունեն: Դրանից հետո տղամարդն աշխատանքից ազատվել էր, իսկ նրա հրապարակումով հետաքրքրվել էր դատարանը:
2016 թվականի հունիսին նրան մեկ տարով պայմանականորեն դատապարտել էին ազատազրկման:
Ինչպես պատմել է տղամարդու փաստաբանը, նա գործընկերների հետ երեք անգամ նայել է «Մատանիների տիրակալը», որպեսզի ապացուցի, որ Գոլումը բացասական կերպար չէ: Այսպիսով, Էդողանին այդ կերպարի հետ համեմատելը վիրավորական չի համարվել: