Իրանական նոր կործանիչը կեղծ է և չի կարող թռչել
Մասնագետների կարծիքով՝ վերջերս ցույց տրված իրանական նոր կործանիչն ավելի շատ նման է իսկական ինքնաթիռի, սակայն էլի դժվար թե երբևէ վերև բարձրանա գետնից: Արտասահմանյան աղբյուրները հաղորդել են, որ «Qaher-313» իրանական նոր կործանիչն իրականում չի կարող թռչել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «National Interest»-ին: Մոդելն ամբողջովին պատրաստվել է Իրանում:
Այս պահին իրանական ռազմական ավիացիան կազմված է մեծամասամբ հին խորհրդային և ամերիկյան ինքնաթիռներից: Դրանց փոխարինումը ժամանակակից արտասահմանյան օրինակներով հնարավոր չէ պատժամիջոցների պատճառով, որոնք կիրառվում են Իրանի դեմ: Որպեսզի այդ խնդիրը լուծվի, իրանցի զինվորականները որոշել են հույսը դնել սեփական ծրագրերի վրա, սակայն հրապարակված վերջին տեսանյութը կասկածի տեղիք է տալիս:
Իրանական ինքնաթիռը շատ արտասովոր, քիչ հավանական աերոդինամիկական սխեմա ունի: Թևերը շատ մեծ չափի են և հաստ, ինչը նորարար է երևում, սակայն հազիվ թե օգնի օդում: