Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռի կործանման հետևանքով 12 զոհ կա
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել:
Թուրքիայի Թունջելի նահանգում ոստիկանական ուղղաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է մահացել, ովքեր գտնվել են ուղղաթիռում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NTV» հեռուստաընկերությանը:
Ինչպես հաղորդվում է, փրկարարների առաջին խումբն ուղղաթիռի կործանման վայր է ժամանել Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին: Զննումից հետո հայտնի է դարձել, որ ուղղաթիռում եղած բոլոր մարդիկ մահացել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղղաթիռում եղել է յոթ ոստիկան, մեկ դատավոր, մեկ զինծառայող և անձնակազմի երեք անդամ:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել: