Պետերբուրգյան ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածյալը հայտարարել է, որ մեկ ուրիշի հրահանգներն է կատարել (տեսանյութ)
Պետերբուրգյան մետրոյում կատարված ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Ղրղզստանի քաղաքացի Աբրոր Ազիմովը հայտարարել է, որ մեկ ուրիշի հրահանգներն է կատարել:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ազիմովը հայտարարել է, որ պայթյունի հետ իր առնչությունը ուղղակի չէ:
«Իմ մասնակցությունը կա, բայց այն ուղղակի չէ:Ես չեմ գիտակցել իմ գործողութունները, ինձ հրահանգել են, ես կատարել եմ»,- հայտարարել է մեղադրյալը դատարանին:
Ստորև ներկայացնում ենք Ազիմովի ձերբակալման տեսագրությունը.