Զատիկին Ֆինլանդիայում հարբեցողության դեմ «թեժ գիծ» է բացվել
Ս. Զատկի առիթով Ֆինլանդիայում ալկոհոլի չարաշահումը շատ երեխաների համար սթրեսի պատճառ է դարձել, ինչի հետևանքով այդ օրը օգնության «թեժ գիծ» է բացվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով ֆիննական «Yle» գործակալությանը:
«Մենք լսում էին երեխաներին, ում ծնողները տոների ընթացքում չարաշահել են ալկոհոլը: Դա նրանց համար սթրեսային իրավիճակների պատճառ է դարձել»,- ցիտում է պարբերականը Լիգա Մաններգեյմի ներկայացուցիչներին, որոնք բացել էին «թեժ գիծը»:
Կազմակերպությունում նաև հայտնել են դեպրեսիայի և ինքնասպանության փորձերի հետ կապված զանգերի քանակի աճի մասին: