«Նորմանդական ձևաչափ»-ը կոչ է արել արագացնել գերիների փոխանակման գործընթացը
«Նորմանդական ձևաչափ»-ի առաջնորդները (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինա) կոչ են արել ավելացնել ջանքերը, որպեսզի ազատ արձակվեն հակամարտության գոտու ռազմագերիները` բոլորը բոլորի համար սկզբունքով: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին:
Մինչ այդ, Կրեմլի մամլա ծառայությունից հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում կարևորել են «Զատկի զինադադարի» խիստ պահպանումը, ինչպես նաև գերիների փոխանակման կոչ են արել: