Թուրքիայում հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել
Թուրքիայում կիրակի անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել Ստամբուլում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Ֆրանս Պրեսսին»:
Գործակալության հաղորդմամբ՝ հազարավոր մարդիկ ցույց են արել Բեշիքթաշում, ևս 2 հազարը՝ քաղաքի ասիական հայտվածում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքում հաղթեց՝ երկրի խորհրդարանականից՝ նախագահական կառավարման համակարգի անցումը: Նախնական տվյալներով՝ Նախագահական համակարգի անցումը հավաքել է 51.4 տոկոս ձայն: Սահմանադրական փոփոխությունները նախօրոք հաստատվել էին Թուրքիայի խորհրդարանի կողմից և ստորագրվել երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից:
Ցույցերի ժամանակ խախտումների մասին չի հաղորդվում: