Կիրկորովի փոքրիկ քույրը մահացել է ծնվելուց 2 շաբաթ անց
Վերջերս նկարահանված «Секрет на миллион» հեռուստահաղորդման ժամանակ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է անձնական ողբերգության մասին, որը տեղի է ունեցել 15 տարի առաջ:
Ինչպես հաղորդել է երգիչը, նրա հայր Բեդրոսն ու նրա կին Լյուդմիլան 2002 թվականին դուստր են ունեցել՝ Քսենիա անունով: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Ցավոք սրտի, փոքրիկ աղջիկը մահացել է ծնվելուց երկու շաբաթ առաջ չձևավորված թոքերի պատճառով:
«Ես ու Ալլան նույնիսկ չգիտեինք, որ Լյուդան ու Բեդրոսը երեխայի են սպասում: Նրանք որոշել էին այդ փաստը թաքցնել: Ես ողջ կյանքս քույր եմ ցանկացել ունենալ: Այսօր նա արդեն 15 տարեկան կլիներ՝ հասուն մարդ, ում հետ հնարավոր կլիներ խոսել որպես հավասարը հավասարի հետ»,- Լերա Կուդրյավցևային պատմել է Ֆիլիպ Կիրկորովը