Ռուսաստանում «Լand cruiser»-ը գողանալիս «բռնվել են» BMW-ների սերիական գողերը. նրանց մեջ հայեր կան
Ռոստովի շրջանում ձերբակալվել են երեք անձինք, ովքեր փորձել են գողանալ «BMW» ավտոմեքենան: Տեղի բնակիչներ 34-ամյա Արսեն Ա.-ն, 44-ամյա Վլադիմիր Ն.-ն և 28-ամյա Վահե Գ.-ն «մասնագիտացած» են եղել գերմանական արտադրության մեքենան գողանալու հարցում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Վերջին ամսվա ընթացքում տղամարդիկ կարողացել են գողանալ առնվազն չորս թանկարժեք մեքենաներ՝ «X» դասից:
«Ունեցած տվյալներով՝ ևս առնվազն երեք «BMW» են գողացել հանցագործները 2016 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Բոլոր յոթ ավտոմեքենաները գեղացվել են Ռոստովի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս անգամ նրանք ցանկանում էին գողանալ «Toyota Land Cruiser Prado»-ն, սակայն բռնվել են հենց գողության ժամանակ: