Ահաբեկիչները շնորհավորել են Էրդողանին հաղթանակի առթիվ
Սիրիացի ահաբեկիչները շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Մուհամմեդ Օմրանի՝ «Ախրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման պաշտոնական մամուլի խոսնակի թվիթթերյան էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք շնորհավորում ենք մեր թուրք եղբայրներին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և Ալլահին խնդրում ենք օգնել Ռեջեփ Էրդողանին և Թուրքիային ու ողջ տարածաշրջանին տալ կայունություն և բարգավաճում»,- այս հաղորդագրությունը հրապարակվել է արաբերենով, թուրքերենով և անգլերենով:
Խմբավորումն ունի շուրջ 20 000 մարտիկ: Այն միավորված է «Ջեբհաթ ֆաթահ աշ-Շամ»-ի հետ:
Էրդողանի և այս խմբավորման մտերմության մասին խոսվում էր դեռևս 2015 թվականին: