Իմացե՛ք ձեր տեղը. Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին խորհուրդ է տվել «իմանալ իրենց տեղը»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել էր, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին:
«Նախ և առաջ, իմացեք ձեր տեղը: Մենք չենք լսի կամ դիտարկի ձեր քաղաքականապես իրենց դրդապատճառներն ունեցող հաշվետվությունները»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրք առաջնորդի խոսքով՝ Եվրոպայի որոշ երկրներ հանրավքեին դեմ են եղել «ավելի ուժեղ կերպով, քան հենց թուրքական ընդդիմությունը»: