Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել ԵԽ-ի չափանիշներին
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին:
ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդները եկել են այն եզրակացությանը, որ հանրաքվեի տեխնիկական կողմը լավ էր կազմակերպված, սակայն ընտրողներին անաչառ կերպով չէին տեղեկացրել բարեփոխումների հիմնական դրույթների մասին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Իրավական հիմքը չէր համապատասխանում դեմոկրատական և իսկական գործընթացի անցկացման պահանջներին»,- նշվում է դիտորդների հայտարարության մեջ:
ԵԱՀԿ դիտորդները նաև ընդգծել են, որ ափսոսում են քաղաքացիական համայնքից ընտրատեղամասերում դիտորդների բացակայության համար: Դիտորդները նաև նշել են, որ քարոզարշավը ոչ բալանսավորված է եղել նախագահի ակտիվ մասնակցության պատճառով: