ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է լազերով զրահամեքենաները
Ամերիկացի զինվորականները հաջողությամբ անց են կացրել «MEHEL 2.0» տեխնիկայի փորձարկումները: Այն իրենցի ներկայացնում է բարձր էներգետիկ լազեր: Դա զրահապատ մեքենա է, որն ունի ռազմական լազեր: Ստեղծված է հակառակորդի ոչ մեծ անօդաչու թռչող սարքերին հարվածելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Defense Aerospace»-ին:
Փորձարկումների ժամանակ «MEHEL 2.0»-ը հաջողությամբ ոչնչացրել է մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքեր: Դա շատ ակտուալ է ԱՄՆ-ի բանակի համար՝ կապված այն բանի հետ, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչներն արդեն մի քանի անգամ սիրողական անօդաչու սարքեր են օգտագործել հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ պատճառելու համար:
Մեքենան օժտված է 5 կիլովատտ հզորությամբ ռազմական լազերով: Բացի ԱԹՍ-ներից, այս զենքը կարող է նաև հեռահար հարվածներ հասցնել ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներին: