Թրամփի որդին խոսել է հոր քաղաքականության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ԱՄՆ-ն: Այս մասին հայտնել է նախագահի 33-ամյա որդին՝ Էրիկ Թրամփը՝ ելույթ ունենալով «Fox News» հեռուստաընկերության եթերում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Բոլոր մարդիկ միշտ աղոթում են խաղաղության համար: Ոչ մեկին պետք չեն մահը, ավերածություններն ու աշխարհում տեղի ունեցող անկարգությունները: Պետք է ուժեղ լինել, երբ խոսքը վերաբերում է սարսափելի բռնարարներին, ովքեր չեն սիրում մեզ, չեն սիրում մեր կենսակերպը, ում դուր չի գալիս մեր քաղաքակրթությունը: Նա կպաշտպանի Ամերիկան, չեմ կասկածում, նա կպաշտպանի մեր երկիրը»,- ասել է նախագահի որդին:
Էրիկ Թրամփը հիշեցրել է Սիրիայի ռազմական բազային հասցված հարվածների մասին և Աֆղանստանում թալիբանների դեմ օգտագործված ոչ միջուկային զենքի մասին: Նա ընդգծել է, որ նախագահը կամքի ուժ ունի և երկրի անվտանգությունն առաջին տեղում է նրա համար: