Ֆրանսիացիները ընտրում են ճգնաժամը (տեսանյութ)
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն: Մինչ ընտրություններն էլ ակնհայտ է, որ երկիրը ապրում է խորը համակարգային ճգնաժամ:
Նախ, քանի որ առաջին անգամ Ֆրանսիայի պատմության մեջ հինգերորդ հանրապետության ներկայիս նախագահ, իրավունք ունենալով երկրորդ անգամ վերընտրվել, չի առաջադրվի որպես թեկնածու: Ֆրանսուա Օլանդը, ով ընտրվել է 2012 թ. Սոցիալիստական կուսակցության կողմից, անցյալ տարվա աշնանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու նախագահական մրցավազքին: