ԱՄՆ-ում 5 ամյա երեխա է մահացել «պտտվող ռեստորան» այցելելուց հետո
5-ամյա երեխան մահացել է այն բանից հետո, երբ նա բռնել է սեղանի և հատակի միջև գտնվող պտտվող հատվածից: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, «Westin Peachtree Plaza»-ում: Ոստիկանության մամուլի խոսնակն ասել է, որ տղան մահացել է բռնելով պտտվող մասից: Նա ստացել է գլխի լուրջ վնասվածք:
Ավտոմատ անջատման համակարգը գործել է: Տղային օգնության են հասել նաև անվտանգության աշխատակիցները: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երեխա է մահացել: Մենք չենք կարող արտահայտել այն ցավն ու ափսոսանքը, որը զգում ենք»,- ասել է հյուրանոցի մենեջերը: