Մերկելը Թուրքիային կոչ է արել հաղթահարել երկրի նետսում հասարակության մեջ տեղի ունեցող պառակտումը
ԱնգելաՄերկելը և Սիգմար Գաբրիելը հայտարարել են, որ տեսնելով Թուրքիայի հանրաքվեի արդյունքները, հասկանում են, որ հասարակության մեջ կարող են խորը պառակտումներ լինել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել Թուրքիային գնալ երկխոսության երկրում առկա բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ:
Ըստ նախնական տվյալների ընտրողների մեծամասնությունը աջակցում է սահմանադրական փոփոխություններին, որով էապես ընդլայվելու են Թուրքիայի նախագահ Էրդողանի լիաղորությունները:
Գրեթե հավասար է բաշխվել ձայները, որն էլ ցույց է տալիս, թե որքան խորն է բաժանումը թուրքական հասարակության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ նրանք նաև ընդգծել են Թուրքիայի ղեկավարության և անձամբ Էրդողանի ուսերին դրված մեծ պատասխանատվությունը: