ԱՄՆ և հարավային Կորեան հյուսիսային Կորեայի դեմ պատժիչ միջոցներ կձեռնարկեն
Հարավային Կորեայի վարչապետ Հվան Գե Անը և ամն փոխնախագահ Մայք Պենսը պայմանավորվել են հյուսիսային Կորեայի դեմ պատժիչ միջոցներ կիրառել, եթե վերջինս դիմի պրովոկացիոն գործողութունների:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պենսը նաև հայտարարել է, որ դաշնակիցների զորքերը ցանկացած զենքի, այդ թվում նաև ատոմային զենքի կարող են «ոչնչացնող, արդյունավետ» պատասխան հասցնել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հյուսիսային Կորեա ժամանած լրագրողները վեց ժամ չեն կարողանում լքել երկիրը: