Լոնդոնում նորածին երեխային հարցաքննել են որպես ահաբեկչի
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները երեք ամսական երեխային ահաբեկչության կասկածանքով կանչել են հարցաքննության երեխայի պապի՝ Ֆլորիդա մեկնելու համար սխալ լրացված հացաթերթի պատճառով:Այս մասին գրում է Gazet.ru-ն:
Հարցաթրեթը լրացնելիս պապիկը այն հարցին, թե արդյոք իր թոռնիկը ահաբեկչական գործունեության հետ որևէ կապ ունի, պատասխանել էր «այո», ինչից հետո երեխային կանչել են քննության:
«Ես չէի կարող հավատալ, որ նրանք չեն նկատել, որ դա սխալմունք է, և որ երեք ամսական երեխան ոչ մեկին չի կարող վնաս պատճառել»,- տեղի ունեցածը մեկնաբանել է 62-ամյա Փոլ Կենյոն:Նա նաև ավելացրել է, որ թոռնիկը հարցաքննության ժամանակ ոչ մի անգամ լաց չի եղել: