Հայ երգչուհիները Մինսկից վերադարձել են հաղթանակով (լուսանկարներ)
Մարտի 24-27-ը Մինսկում տեղի է ունեցել ամենամյա «Скрыжаваннi» միջազգային մրցույթը, որին մասնակցել է նաև Հայաստանը: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնել է «WAPA»–ի նախագահ Արման Ղուկասյանը:
Մրցույթին մասնակցել է շուրջ 10 երկիր` ներկայացնելով 2500 մասնակից. պարողներ, ակրոբատներ, երաժիշտներ, դերասաններ: Այս մրցույթի շրջանակում տեղի է ունեցել նաև գեղեցկության մրցույթ:
Հայաստանը Մինսկում ներկայացրել են 14 ամյա Յանա Չոբանյանն ու 24-ամյա Ալբինա Չոբանյանը։
Ալբինան մասնակցել է էստրադային և դասական ոճում՝ երկուսում էլ գրավելով առաջին հորիզոնականը։ Նա կատարել է «Songs my mother taught me» 7 «Hallelujah» երգերը:
Յանա Չոբանյանը ևս հաղթանակ է տարել: Իր տարիքային խմբում էստրադային ժանրում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Յանան երգել է «Ազգ իմ փառապանծ» երգը:
Նշենք, որ մրցույթում հայ երգչուհիներին ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան, որի ղեկավարն է Արման Ղուկասյանը:
Արման Ղուկասյանը նաև ընգրկված է եղել ժյուրիի կազմում: